Չորեքշաբթի, 11 Հուլիսի 2018, 16:19
|
Չորեքշաբթի, 20 Հունիսի 2018, 14:59
Արմինֆո. Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը վստահ է, որ նախկին իշխանավորների տներում խուզարկությունների դեպքում արդյունքները ոչ պակաս շոկային կլինեն, քան գեներալ Մանվել Գրիգորյանի տան խուզարկության ժամանակ:
|
Ուրբաթ, 15 Հունիսի 2018, 18:25
Արմինֆո. Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը դեռ չի որոշել, թե ազատ արձակվելուց հետո կվերադառնա արդյոք Արցախ:
|
Ուրբաթ, 15 Հունիսի 2018, 13:23
|
Չորեքշաբթի, 27 Դեկտեմբերի 2017, 13:37
Արմինֆո.Հայաստանի և Վրաստանի դատախազությունների միջև համագործակցության արդյունքում, քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով Վրաստանից Հայաստան է տեղափոխվել «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիրի ռազմամթերք հանդիսացող հրթիռի մաքսանենգության և դրա ապօրինի շրջանառության համար հետախուզման մեջ գտնվող Ռոբերտ Աղվանյանը:
|
Երեթշաբթի, 28 Նոյեմբերի 2017, 15:19
Արմինֆո.Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը Հայաստանի վարչական դատարանի որոշմամբ դատապարտվել է վեց տարի ազատազրկման՝ «Իգլա» ԶՀՀ ապօրինի ներկրման փորձի համար:
|
Երկուշաբթի, 28 Օգոստոսի 2017, 16:34
Արմինֆո.Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Իգլա» ԴԶՀՀ ապօրինաբար Հայաստան ներկրելու փորձին առնչվող գործով դատական նիստը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ:
Դատախազ Արամ Արամյանն այսօր մեղադրանք է ներկայացրել ամբաստանյալ Սամվել Բաբայանին (Արցախի նախկին պաշտպանության նախարար): Ըստ ներկայացված մեղադրանքի, Բաբայանը մի խումբ անձանց դրդել է ապօրինի կերպով «Իգլա» ԴԶՀՀ ձեռք բերել, փոխադրել և պահել, ինչպես նաև փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք: Ըստ մեղադրանքի՝ Սամվել Բաբայանը, նյութապես շահագրգռելով Վաղարշապատի բնակիչ Սանասար Գաբրիելյանին փնտրել, ապօրինի կերպով ձեռք բերել զենիթահրթիռային համալիր՝ խոստացել է դրա դիմաց վճարել 50 000 ԱՄՆ դոլար: Սանասար Գաբրիելյանը հանցավոր մտադրությունը իրականացնելու համար դիմել է Արմեն Պողոսյանին և Վրաստանում գործարար կապեր ունեցող Հրաչյա Մայիլյանին՝ խոստանալով տրամադրել նախապես խոստացված գումարը: Ըստ ձեռք բերված նախնական համաձայնության՝ հանցավոր մտադրությունն իրականացնելու համար Սանասար Գաբրիելյանը, Հրաչյա Մայիլյանն ու Արմեն Պողոսյանը 2016 սեպտեմբերի 1-ին մեկնել են Վրաստան և փորձել են գտնել պահանջվող զենիթահրթիռային համալիրը:Այնուհետև նրանք պարբերաբար և առանձին-առանձին մեկնել են Վրաստան: Վրաստան հերթական այցելության ժամանակ Արմեն Պողոսյանը և Հրաչյա Մայիլյանը 2017 թվականի փետրվարի 22-ին հանցավոր համաձայնության են եկել ՀՀ քաղաքացի, վերջին մի քանի տարիներին Վրաստանում բնակվող Ռոբերտ Ավագյանի հետ, ով պատրաստակամություն է հայտնել 38 000 դոլարի դիմաց տրամադրել պահանջվող զենիթահրթիռային համալիրը, և Հրաչյա Մայիլյան «Իգլան» տեղափոխել է Վաղարշապատ:
Սամվել Բաբայանն իրեն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ այսօր դատարանում հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում, քանի որ իրենց մեղադրում են Վրաստանից զենք տեղափոխու համար, հետո կարճում են, ասում են նման բան չի եղել: «Ես պատասխանատու եմ իմ ամեն արած քայլի համար, բացատրություններ էլ ունեմ տված և կտամ: Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում, դա հորինված, մտածված մեղադրանք է, պատրաստ եմ բոլոր հարցերին պատասխանելու, ոչ մի հարցից չեմ խուսափում», - հայտաևրարել է նա:
|
Երեթշաբթի, 1 Օգոստոսի 2017, 08:24
Արմինֆո. Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը, որը կալանավորվել է ապօրինաբար «Իգլա» ՇԶՀՀ ձեռք բերման մեղադրանքով, նախօրեին դատական առաջին նիստում լրագրողներին հայտարարել է, թե գործը «սարքված է», և ինքը դրան մեղսակից չէ:
|
Ուրբաթ, 14 Հուլիսի 2017, 10:50
Արմինֆո. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ավարտվել է հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ինչպես նաև ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործի՝ 7 մեղադրյալի մասով նախաքննությունը:
|
Երեթշաբթի, 28 Մարտի 2017, 19:49
Արմինֆո. Հայաստանի իշխանությունները մրցում են Ադրբեջանի հետ՝ քաղբանտարկյալների քանակով: Ինչպես հայտնում է ԱրմԻնֆո-ի թղթակիցը, այդ մասին հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ ելույթ ունենալով Ազատության հրապարակում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հանրահավաքում:
|
Երեթշաբթի, 28 Մարտի 2017, 12:53
Արմինֆո. Վրաստանում Հայաստանի 40-ամյա քաղաքացի է ձերբակալվել «Իգլա» ԶՀՀ մաքսանենգության գործով:
|
Երկուշաբթի, 27 Մարտի 2017, 15:09
Արմինֆո.«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջնորդ, Հայաստանի պաշտպնաության նախկին նախարար Սեյրան Օհանյանը չի բացառում իր ձերբակալությունը: Այդ մասին նա հայտարարել է մարտի 27-ին մամուլի ասուլիսում:
|
Շաբաթ, 25 Մարտի 2017, 19:19
Արմինֆո. Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանն ընդունել է իր առնչությունը ռազմամթերքի ապօրինի շրջանառությանը, հայտնում է ՀՀ Գլխավոր դատախազությունը:
|
Շաբաթ, 25 Մարտի 2017, 12:08
Արմինֆո.Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը՝ Սամվել Բաբայանին կալանավորելով երկու ամսով:
|
Ուրբաթ, 24 Մարտի 2017, 21:38
Արմինֆո.Բոլոր վեճերը և կոնֆլիկտները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով: Այդ մասին Հռոմի պայմանագրի 60-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը լրագրողներին հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին՝ մեկնաբանելով Վրաստանից Հայաստան «Իգլա» ԶՀՀ ապօրինի ներմուծման փորձին առնչվող գործի շրջանակներում Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի ձերբակալությունը:
|
Ուրբաթ, 24 Մարտի 2017, 18:01
Արմինֆո. Օրերս ձերբակալված Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը քաղբանտարկյալ է: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջնորդներից մեկը՝ Հայաստանի նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը:
|
Ուրբաթ, 24 Մարտի 2017, 16:58
Արմինֆո.Հայաստանի քաղաքական ուժերը կամ չեն ցանկանում միջամտել «Իգլա» ԶՀՀ ապօրինի փոխադրման կասկածանքով Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի ձերբակալման գործին, կամ բացառապես քաղաքական են համարում այն:
|
Ուրբաթ, 24 Մարտի 2017, 14:23
|
Ուրբաթ, 24 Մարտի 2017, 10:52
Արմինֆո.ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի ձերբակալության հարցում քաղաքական շահարկումներն անթույլատրելի են, դա բացառապես իրավապահ մարմինների գործն է: Լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նրա ասելով, վարկանիշի բարձրացման համար ցանկացած իրավական գործընթաց քաղաքականացնելու փորձերը լավագույն ճանապարհը չէ:
|
Հինգշաբթի, 23 Մարտի 2017, 16:44
Արմինֆո. Ի պատասխան բազմաթիվ լրատվամիջոցներից պարբերաբար ստացվող հարցումների՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը տեղեկացնում է, որ մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլաե տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի կապակցությամբ իրականացվող նախաքննության ներկայիս փուլում կասկածյալների մասնակցությամբ կատարվում են տարաբնույթ քննչական գործողություններ, որոնք ուղղված են կատարված հանցանքին նրանցից յուրաքանչյուրի մասնակցության բնույթը և աստիճանը հստակեցնելուն, ինչպես նաև դեպքի մյուս հանգամանքները պարզաբանելուն:
|